ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան և Վիետնամը համաձայնագիր են ստորագրել K9 ինքնագնացների մատակարարման մասին․ Yonhap

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեան և Վիետնամը պայմանագիր են ստորագրել Հարավային Կորեայի արտադրության 20 միավոր K9 ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարման շուրջ, որոնց արժեքը կազմում է մոտ 250 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի աղբյուրներին։

Հաղորդվում է, որ հարավկորեական «Hanwha Aerospace» ընկերությունը Վիետնամի հետ համաձայնագիր է կնքել հուլիսի վերջին։ Մինչ այդ Հարավային Կորեան Վիետնամին փոխանցել է շահագործումից հանված ռազմական տեխնիկա, սակայն արտահանման վերաբերյալ գործարք կնքվել է առաջին անգամ։

Վիետնամը կդառնա 11-րդ երկիրը, որը K9 ինքնագնաց հրետանային կայանքներ է շահագործում։ Այդ երկրների թվում են նաև Ավստրալիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Էստոնիան և, իհարկե, Հարավային Կորեան։ K9-ն առաջին անգամ կմատակարարվի Հարավարևելյան Ասիայի երկրներ։

Դեռ մարտ ամսին Shephard Media հրատարակչական խումբն իր աղբյուրներին հղում անելով հաղորդել է, որ Վիետնամի կառավարությունը իբր պայմանագիր է կնքել K9 ինքնագնաց հրետանային կայանքներ ձեռք բերելու համար։ Խմբի տվյալներով՝ խոսքը մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ մինչև 30 միավոր K9A1 հաուբիցների մատակարարման մասին է։

Օգոստոսի 11-ին Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամը Հարավային Կորեա կատարած պետական այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Լի Ջեյ Մյոնի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular