ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն է տեղի ուենցել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում. արձանագրվել են տասնյակ զոհեր և վիրավորներ․ պատմության այս օրը ( 14 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Պակիստան՝ Անկախության օր, Իրան՝ Իսլամական դիմադրության օր, Պորտուգալիա՝ Պորտուգալական կարրիդայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828 – ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան:

1879 – վախճանվել է ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևը:

1896 – տեղի է ունեցել Բանկ Օտոմանի գրավումը, որը 1894-96 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն էր։ Մի խումբ դաշնակցականներ մտել են Օտտոմանյան բանկ և պահանջել դադարեցնել ջարդերը, այլապես սպառնացել են պայթեցնել բանկը։ Դեսպանների միջամտությամբ բանկը գրաված խումբն ազատվել է, բայց այդ դեպքը առիթ է դարձել հայերի կոտորածների ծավալման համար:

1907 – ծնվել է ճարտարապետ Հովհաննես Խալփախչյանը:

1920 – վախճանվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման գործիչ Ստեփան Ալավերդյանը:

1946 – ՀամԿ(բ)Կ Կենտկոմը «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի վերաբերյալ կայացրել է հատուկ որոշում, որտեղ այդ պարբերականները մեղադրվել են «կուսակցության ոգուն խորթ» գաղափարների քարոզչության մեջ։ Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը, համերաշխվելով Կենտկոմի որոշման հետ, նշել է հայ գրականության մեջ «վտանգավոր բուրժուա-ազգայնական ավանդույթների գոյությունը, անցյալի ֆետիշացումը, ազգայնական գաղափարներով պարփակումը»:

1949 – ծնվել է քաղաքական և կուսակցական գործիչ Արամ Գ. Սարգսյանը:

1983 – վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Հմայակ Սիրասը:

1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհուրդը հայտարարել է ռազմական դրություն և ռեզերվիստների մոբիլիզացիա:

2002 – Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սադարակ բնակավայրում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտությունը:

2007 – վախճանվել է ամերիկահայ խոշոր գործարար Ժիրայր Հովնանյանը:

2018 – «Պրիվե՛տ, Ռոբ» նախաձեռնության անդամները տապալել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ ներխուժելով «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոն:

2022 – պայթյուն է տեղի ունեցել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում։ Արձանագրվել են տասնյակ զոհեր և վիրավորներ, խոշորամասշտաբ ավերածություններ, հրդեհ:

2023 – Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը, զոհվել է 11 անձ, վնասվածքներ են ստացել 6-ը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

582 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Տիբերիոս Բ-ն:

1040 – Էլգինի ճակատամարտում Մակբեթը սպանել է իր խորթ եղբայր, Շոտլանդիայի թագավոր Դունկանին և դարձել նոր թագավորը:

1619 – Հյուսիսային Ամերիկայի Վիրջինիայում առաջին անգամ նոր մայրցամաքում ընդունվել են օրենքներ հարբեցողության դեմ, մասնավորապես արգելվել է խաղող աճեցնելը:

1688 – ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 1-ինը:

1769 – Ֆրանսիան նվաճել է Կորսիկան:

1775 – ցարական հրահանգով լիկվիդացվել է Զապորոժիեի Սեչը:

1841 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Յոհան Ֆրիդրիխ Հերբարթը:

1877 – Կանադայում առաջին անգամ օրենքով արգելվել է գնացքից կրակել կանադական բիզոնների վրա:

1880 – ավարտվել է Քյոլնի տաճարի շինարարությունը:

1888 – Օլիվեր Շելենբերգերն արտոնագրել է էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը:

1893 – Փարիզի ոստիկանական պրեֆեկտ Լուի Լեպինը հանձնել է առաջին վարորդական իրավունքը անհատ քաղաքացուն:

1908 – Ֆոլկստոնում (Անգլիա) կայացել է առաջին գեղեցկության մրցույթը:

1915 – ծնվել է բրիտանացի աստվածաբան, քարոզիչ Դերեկ Պրինսը:

1917 – Ռուսաստանի ժամանակավոր կառավարության որոշմամբ Նիկոլայ Ռոմանովը ընտանիքով ուղարկվել է բնակության Տոբոլսկ։
– Ֆրիշ Ռագնարը առաջին անգամ օգտագործել է «մակրոէկոնոմիկա» տերմինը:

1936 – առաջին անգամ օլիմպիական խաղերում ներկայացվել է բասկետբոլ խաղը:

1945 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հրատարակել է Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտը:

1947 – Պակիստանը անկախացել է Միացյալ Թագավորությունից:

1952 – ֆրանսիացի տնտեսագետ Ա. Սովին առաջին անգամ օգտագործել է «Երրորդ աշխարհ» արտահայտությունը զարգացող երկրների նկատմամբ:

1958 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին:

1959 – ծնվել է ամերիկացի բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը:

1969 – կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իռլանդիա են մտցվել բրիտանական զորքեր:

1971 – Բահրեյնը անկախացել է Միացյալ Թագավորությունից:

1988 – վախճանվել է իտալացի ավտոմոբիլագործ և մրցավարորդ Էնցո Ֆերրարին:

1992 – սկսվել է վրաց-աբխազական պատերազմը:

2007 – վախճանվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովը:

2012 – վախճանվել է ռուս խորհրդային գիտնական, հեռուստահաղորդավար Սերգեյ Կապիցան:

2023 – Մախաչկալայում վառելիքի լիցքավորման կայանում տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է 35, վիրավորվել է ավելի քան 100 մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular