ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերաքննիչ դատարանի որոշումը՝ «Հանրային Վարկանիշ»-ի օգտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախագահող դատավոր Հ. Ենոքյանի, մասնակցությամբ դատավորներ՝ Տ. Նազարյանի և Լ. Գրիգորյանը 11 օգոստոսի 2025 թ․-ի որոշմամբ մերժեց «PRESTIGE» ամսագրի տնօրեն Սեդա Ռուբիկի Գասպարյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահող դատավոր՝ Ս.Երիցյան վճիռը՝ արձանագրելով, որ Սեդա Գասպարյանի «Ֆեյսբուքյան» էջում 17․01․2024թ․-ին արված «ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ․ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը» գրառումը հանդիսանում է «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ-ի գործարար համբավը արատավորող (զրպարտչական) հրապարակում։

Վճռի համաձայն՝
Սեդա Ռուբիկի Գասպարյանի կողմից 17․01․2024 թվականին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում կատարված՝ «ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը հրապարակումը համարել՝ որպես «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի գործարար համբավը արատավորող (զրպարտչական) հրապարակում:

Պարտավորեցնել պատասխանող Սեդա Ռուբիկի Գասպարյանին վճռի օրինական ուժ ստանալուն հաջորդող 5 օրվա ընթացքում իր ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ դրա անհնարիության դեպքում առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլով կամ բարձր դիտելիություն ունեցող լրատվական կայքերի միջոցով հերքումն իրականացնել հետևյալ կերպ՝ «Հանրային Վարկանիշ» ՍՊ ընկերության վերաբերյալ 17.01.2024 թվականին Սեդա Գասպարյանի կողմից ««ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը, «Վարկանիշ» ամսագրի 40-րդ համարում հրապարակված «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության մասին հարցազրույցի լուսանկարն արտատպված է «PRESTIGE» ամսագրից»» հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, որը հերքում եմ»։

Սեդա Ռուբիկի Գասպարյանից հօգուտ «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ–ի բռնագանձել 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular