ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանմանը․ կա 1 զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարությունը հայտնել է ուսումնական ստորաբաժանումներից մեկի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի մասին, որի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ։

Օգոստոսի 12-ի առավոտյան Ցամաքային զորքերի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հրթիռային վտանգի մասին ազդանշան է ստացվել․ «չնայած ձեռնարկված անվտանգության միջոցներին՝ սարքավորված ապաստարաններ և թաքստոցներ տեղափոխվելու ժամանակ՝ զինծառայողների մի խումբ հայտնվել է կասետային զինամթերքի խոցման գոտում»։

Ժամը 09:00-ի տվյալներով՝ հայտնի է մեկ զոհված զինծառայողի և տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացած 11 անձի մասին։ Եվս 12 մարդ, ըստ Ցամաքային զորքերի ներկայացուցիչների, բժշկական օգնության է դիմել կոնտուզիաների և սուր սթրեսի պատճառով։

Այլ մանրամասներ, այդ թվում՝ այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է ուսումնական կենտրոնը, չեն նշվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular