ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարունգի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

ՖՈՏՈ

Մերիլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամեն օր վարունգ օգտագործելը շատ օգտակար է մարդու առողջության համար: Այս բանջարեղենը 95%-ով բաղկացած է ջրից և պաշտպանում է մարդու օրգանիզմը տարրատեսակ վտանգավոր հիվանդություններից:

 

Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ օգտակար տարրերի շնորհիվ վարունգը նույնիսկ կարող է կանխել քաղցկեղը: Նման ազդեցություն են ունենում դրանցում պարունակվող ֆենոլային միացությունները: Մարսողության ժամանակ դրանք ռեակցիայի մեջ են մտնում տարատեսակ բակտերիաների հետ և նվազեցնում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

Գիտնականները կարծում են, որ վարունգը նաև շատ օգտակար է ոսկրային համակարգի հիվանդություններից տառապողների համար: Այս բանջարեղենը պարունակում է վիտամին K և կալիում, որոնք նպաստում են ոսկորների ամրացմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս վարունգը ներառել ամենօրյա սննդակարգում նաև մարսողական և սրտանոթային համակարգերի խնդիրների դեպքում:

 

Բացի այդ, վարունգը հիանալի միջոց է ալկոհոլի օգտագործումից հետո բերանի տհաճ հոտից և խումարի ախտանշաններից ազատվելու համար: Բավական է ընդամենը մի քանի հատ վարունգ ուտել՝ տհաճ հոտից ու ախտանշաններից ազատվելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular