ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանի դեսպանն Իջևանում է. ցուցարար հնդիկների բարձրացրած հարցերն են քննարկվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իջևանի «Գրանդ տեքստիլ» ընկերության տնօրենն ու դեսպանն այս պահին քննարկում են խնդիրը։

ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ ժամանել է Իջևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Իջևանի «Գրանդ տեքստիլ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը։

Նշենք, որ հնդիկները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։

Ավելի ուշ ընկերության տնօրենը հայտնել էր, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։

«Այս պահին Հնդկաստանի դեսպանն այստեղ է, փորձում ենք լեզու գտնել»,- ասել է Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular