ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Մհեր Ենոքյանի մասով

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ, այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Քրեական դատարանների խոսնակից։

Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։ Մհեր Ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23 ին։ Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 10 տարով։

ArmLur.am-ը նախկինում տեղեկացրել է, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular