Հարավային Կորեան և ԱՄՆ-ն օգոստոսին համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի և ԱՄՆ զինված ուժերի միջև ամենամյա համատեղ զորավարժությունները՝ Ulchi Freedom Shield 25 (UFS), նախատեսված են օգոստոսի 18-28-ը, հաղորդում է Renhap-ը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։
Զորավարժությունները ներկայացվում են որպես պաշտպանական, իսկ սցենարը ներառում է աշխարհում վերջին ռազմական հակամարտությունների վերլուծության ընթացքում բացահայտված իրատեսական սպառնալիքներ։
UFS-ում ներառվելու են շտաբային, սիմուլյացիոն վարժանքներ, ինչպես նաև դաշտային մանևրներ: Առավել քան 40 պլանավորված դաշտային մարզումներից գրեթե կեսը նախատեսվում է տեղափոխել սեպտեմբեր՝ շոգի և գետերի հեղեղման պատճառով: