ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռիում գումարը կիսելու պատճառով վիճաբանության ժամանակ դանակահարություն է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքով հարված ստանալու հետևանքով «աջ թիկունքի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Ա․ Հ․-ն հայտնել է, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող «Էլլադա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, ավանդույթի համաձայն հարսանեկան միջոցառման ժամանակ ավտոմեքենաների շարասյան ճանապարհը պարանով փակելու, գումար վերցնելու և գումարը միմյանց միջև բաժանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համաքաղաքացի 13-ամյա Ռ․ Մ․-ն թիկունքից դանակով մեկ անգամ հարվածել է իր մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո հանցագործության գործիք դանակը նետել է հարևանությամբ գտնվող աղբարկղի ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular