ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը զգուշացրել է Ադրբեջանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Աշուրա միությունում»  Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ հոջաթ-ուլ-Իսլամ Աբդուրահիմ Սարային լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետությունում Իսրայելի ակտիվ ներկայության և ազդեցության վերաբերյալ: Նրա խոսքով, այս ներկայությունը իրական սպառնալիք է Իրանի անվտանգության և անկախության համար, հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) կից գործող իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը:

Ելույթ ունենալով Արևելյան Ադրբեջան նահանգում (Իրան) 12-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառմանը՝ Սարային ընդգծել է, որ «սիոնիստական ռեժիմը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում»: Նա մատնանշել է Խուդաֆերինի շրջանում իրանական Աշագի գյուղի դիմաց գտնվող մեծ օդանավակայանը, որը գտնվում է Իրանի սահմանից ընդամենը 17 կիլոմետր հեռավորության վրա:

«Այս օդանավակայանից ամեն օր չվերթներ են իրականացվում դեպի Թել Ավիվ և հետ, ինչը խոսում է Ադրբեջանի և սիոնիստական ռեժիմի միջև համակարգման բարձր մակարդակի մասին», - ասել է նա:

Սարային նման բացահայտ ներկայությունը որակել է որպես «սիոնիստական ռեժիմի կողմից Ադրբեջանի նկատմամբ լիակատար վերահսկողության ապացույց»:

Նա նաև զգուշացրել է հետևանքների մասին. «Նման ներկայությունը ոչ միայն խաթարում է կայունությունն ու անվտանգությունը հենց Ադրբեջանում, այլև սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի, առաջին հերթին՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար»։

Սարայի խոսքով՝ նման գործողությունները նպատակ ունեն անկայունացնել իսլամական աշխարհը և թուլացնել տարածաշրջանի ինքնիշխան պետությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular