ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Երևանում․ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնությունը չի մոտենում, հաջորդ օրը կինը հիվանդանոցում մաhացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ն և հայտնել, որ շտապօգնության ծառայությունը իր կանչերով չի մոտենում իրենց հասցե, բայց իր աչքի առաջ մարդ է մահանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին շտապօգնության կայանի աշխատակիցը հեռախոսով հայտնել է, որ  իրենց տնօրենը թույլ չի տալիս մոտենալ նշված հասցե, պարզաբանելով, որ հիվանդին տեղափոխում են բուժհիմնարկ, սակայն վճարումներ չկատարելով հրաժարվում են բուժօգնությունից և դա հաճախակի է լինում։

Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է կրկին զանգահարել Հրաչյա Ս․-ն և հայտնել, որ իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն․-ն, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է և ինքը բողքում է շտապօգնության աշխատակիցներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular