ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացա ակումբի, որն անցյալում այն էր, ինչ այսօր «Ռեալն» է․ Մոդրիչ

ՍՊՈՐՏ

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վերջերս ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Միլանին»։ Նա նշել է, որ ժամանակին «ռոսոներիները» գերիշխում էին եվրոպական ֆուտբոլում։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Ես 13 տարի անցկացրել եմ աշխարհի ամենամեծ ակումբում։ Հիմա միացել եմ ակումբի, որն անցյալում այն էր, ինչ այսօր «Ռեալն» է։ Ինչ-որ պահի նրանք կորցրել են այդ դիրքը։

«Միլանը» պետք է ձգտի վերադառնալ այդ մակարդակին։ Այս տարի ես կանեմ հնարավորը և կվայելեմ այդ ճանապարհը», – Մոդրիչի խոսքն է մեջբերում 24 Sata-ն։

«Ռեալի» կազմում 13 մրցաշրջանի ընթացքում Լուկա Մոդրիչը մասնակցել է 597 խաղի, խփել 43 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular