ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են դաժանաբար uպանել և խոտերով թաքցրել ՌԴ քաղաքացուն. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերվել էր օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինի մարմինը:

shamshyan.com–ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ հուլիսի 1-ին Քաղսի գյուղում գործող հյուրատուն են այցելում ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան։ Նրանք մի քանի օր մնում են այդ հյուրատանը, իսկ արդեն երեկ՝ հուլիսի 5-ին, զանգահարում են հյուրատան սեփականատիրոջը և հայտնում են, որ իրենք մեկ օր շուտ հեռանում են ու հյուրատան իրենց սենյակում թողնում են գումար՝ կոտրված բաժակի և վնասված անկողնում համար։

Արդեն տեղում իրավապահները պարզում են, որ նշված անձինք Վախոնինին նշված հյուրատնից «Mazda» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխում են։ Արդյոք նա մինչ այդ մահացած է եղել, թե ոչ, այն պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, բայց որ նրան քաշելով են նստեցնում «Mazdw»-ն, այդ ամենը ապացուցող փաստեր են քրեական ոստիկաններն ու քննիչները ձեռք բերել։

Եվ ահա այս դեպքից մեկ ամիս անց իրավապահները տեղեկություներ ունեն, որ 74-ամյա Եվգենի Վախոնինի սպանել են գումարի, պարտք ու պահանջի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular