ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատրաստվում է նվաճել Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ագրեսիվ ծրագրեր է մշակում Հայաստանի դեմ, բայց թաքցնում է դրանք Արևմուտքից։ Այդ մասին հայտարարել է հայ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում, գրում է politnavigator.net-ը։

«Բնականաբար, ադրբեջանցիները դուրս չեն գա միջազգային հարթակներ և ուղղակիորեն չեն ասի. մենք Հայաստանի տարածքը անվանում ենք Արևմտյան Ադրբեջան, մենք դա ներառել ենք դպրոցական դասագրքերում, մենք ունենք հստակ էքսպանսիոնիստական ծրագրեր։ Եկեք ավելի մանրամասն նայենք Ադրբեջանի ձևակերպումներին։ Նրանք չեն ասում, որ այլևս պատերազմ չի լինի։ Նրանք ասում են, որ դա այժմ օրակարգում չէ։ Սա նշանակում է, որ այսօր նրանք նման հնարավորություն չեն տեսնում, բայց կարող են տեսնել մեկ կամ երկու տարի հետո։ Նրանց քաղաքական քայլերը հաստատում են, որ նրանք շարունակում են դիտարկել ռազմական սցենարը», - ասել է Հայրապետյանը։

Ավելի վաղ պատմական գիտությունների դոկտոր Ռաֆիգ Սաֆարովը հայտարարել էր, որ ժամանակակից Հայաստանի տարածքը դարեր շարունակ եղել է Արևմտյան Ադրբեջանի հին թյուրքական հայրենիք Չուխուրսաադի մաս, որի կենտրոնը «Իրևանն» է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular