ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանական գործ»–ը. Գերմանիայի նախկին պատգամավորը դատապարտվել է պայմանական ազատազրկման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները Մյունխենի դատարանի կողմից դատապարտվել է, հաղորդում է AFP-ն, գրում է dw.com–ը։

Այսպիսով Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալական միության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանի կողմից դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման կաշառակերության այսպես կոչված «ադրբեջանական գործով»։ Բացի այդ, դատարանը որոշել է Բունդեսթագի նախկին պատգամավոր Կարին Շտրենցի ժառանգորդից բռնագանձել մոտ 110000 եվրո, որը նա ենթադրաբար ստացել է Լինտներից։

«Ադրբեջանի գործով» մեղադրյալների թվում էին քաղաքական գործիչներ Ակսել Ֆիշերը Կարլսրուեից և Էդուարդ Լինտները Ստորին Ֆրանկոնիայի Բավարիայի շրջանից: Առաջինը մեղադրվում էր կաշառակերության մեջ, երկրորդը ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու համար։ Հետաքննության համաձայն՝ Լինտները, ով ԵԽԽՎ անդամ է 2010 թվականից, 2016 թվականին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Այդ գումարի մի մասը նա փոխանցել է վեհաժողովի այլ անդամների, որոնք, ըստ հետաքննիչների, պետք է ազդեին իր ուզած որոշումների վրա։

Դատավճռի համաձայն 2014 թվականին Լինտները համաձայնության է Շտրենցի հետ, որ նա ԵԽԽՎ-ում քվեարկի Ադրբեջանի շահերից ելնելով և դրա համար ամսական ստանա մոտ 7500 եվրո։

Էդուարդ Լինտները պնդում էր, որ խոսքը «բոլորովին նորմալ լոբբինգի» մասին է։ Սակայն դատարանը մերժել է այդ տարբերակը։

2021 թվականի մարտին Ստրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում։ Մինչ այդ դատարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից։ Մյուս երկու մեղադրյալների դեմ հարուցված գործը դադարեցվել էր տուգանք վճարելուց հետո։ Ֆիշերի դեմ հարուցված գործը կվերսկսվի աշնանը. դադարը պայմանավորված է եղել նրա առողջական վիճակով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular