ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային ճանաչում վայելող փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին միայն արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի:

Այս մասին հայտնում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը զբաղվում է մենահամերգի կազմակերպմամբ:

«Համերգի այցելուներից միայն 15 հազարն արտերկրից է: Դա է պատճառը, որ մոտակա օրերին Երևանում ազատ հյուրանոց չկա։ Հայաստան ժամանած հյուրերի մի մասն էլ տեղակայվում է Ծաղկաձորի ու Սևանի հյուրանոցներում։ Բագրատաշենի անցակետում Հայաստան այցելողների մեծ հոսք կա, ինչը խցանումների պատճառ է դարձել»,-նշում են ընկերությունից:

Ջենիֆեր Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular