ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որն է Մադոննայի գեղեցկության գաղտնիքը. դիետա՝ մշակված երգչուհու անձնական սննդաբանի կողմից

ՖՈՏՈ

Հայտնի երգչուհի Մադոննան շարունակում է հիացնել իր կատարյալ արտաքին տեսքով մինչ օրս: Նա արդեն 50-ն անց է, սակայն ունի հիանալի կազմվածք և լի է էներգիայով: Ընդ որում՝ նրա կազմվածքը պլաստիկ վիրաբուժությունների արդյունք չէ, այլ քրտնաջան աշխատանքի ու անկոտրում կամքի, ինչպես նաև երգչուհու անձնական դիետոլոգ Ռեյ Կիբարտասի խորհուրդների:

 

Ռեյը Մադոննայի համար մշակել է հատուկ մի դիետա, որին երգչուհին հետևում է արդեն երկար տարիներ: Այս դիետան բավական խիստ է, սակայն շատ արդյունավետ: Այնուամենայնիվ՝ սա չի նշանակում, որ երգչուհին քաղցած է մնում: Երբեմն Մադոննան նույնիսկ շոկոլադե կոնֆետներ է ուտում: Դիետոլոգը վստահ է, որ պետք չէ հրաժարվել սիրելի մթերքից, քանի որ այդ դեպքում տուժում են նյարդերը:

 

Բացի այդ, հարկավոր է նաև վարել ակտիվ կենսակերպ, որը շատ օգտակար կլինի ոչ միայն կազմվածքի, այլև ինքնազգացողության համար:

 

Մադոննայի դիետայի հիմնական կանոնները

 

1.      Հարկավոր է լիարժեք սնունդ, որը կպարունակի անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր (30:30:40 հարաբերակցությամբ): Ճիշտ չափաբաժնով սնվելու համար հարկավոր է հիշել, որ սպիտակուցային սննդի մեկ բաժինը պետք է լինի բռունցքի չափ, ածխաջրային սննդին մեկ բաժինը՝ երկու անգամ ավել, իսկ յուղ հարկավոր է օգտագործել շատ քիչ քանակությամբ:

 

2.      Սննդակարգում պետք է առկա լինի նաև պարզ ածխաջրեր պարունակող մթերք (կանաչեղեն, բանջարեղեն, մրգեր), իսկ օսլա և բարդ ածխաջրեր պարունակող սննդամթերքը (կարտոֆիլ, հաց, մակարոնեղեն) հարկավոր է բացառել կամ խիստ սահմանափակել:

 

3.      Չի կարելի օգտագործել ճարպոտ սննդամթերք, սակայն սննդակարգում ճարպեր այնուամենայնիվ պետք է լինեն, քանի որ դրանք էներգիա են հաղորդում և առաջացնում են հագեցածության զգացում:

 

4.      Հարկավոր է կտրականապես բացառել ալկոհոլն ու կոֆեինը, որոնք, ինչպես Մադոննան է կարծում, կանանց գլխավոր թշնամիներն են և մեծացնում են ախորժակը:

 

Մադոննայի դիետայի ճաշացանկը

 

Նախաճաշին՝ երկու ձվի սպիտակուցով տոստի հաց, մեկ հատ խաշած  ձու, մեկ հատ որևէ միրգ՝ խնձոր, դեղձ կամ նարինջ:

 

Ճաշին՝ մի կտոր հաց՝ պատրաստված ամբողջական հացահատիկի ալյուրից, հավի կրծքամիս անյուղ մայոնեզով:

 

Ընթրիքին՝ խաշած ձուկ, բանջարեղեն, ½ խորոված կարտոֆիլ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular