ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզբեկստանի իշխանությունները նայում են Զանգեզուրի միջանցքին. Ինչո՞ւ է այն անհրաժեշտ երկրին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուզբեկստանի տրանսպորտի նախարարությունը կողմ է Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի գործարկմանը, որը անցնում է Հայաստանով, գրում է tsargrad.tv–ն։ Գերատեսչության կողմից ներկայացված զեկույցի համաձայն այդ նախագծին աջակցում են նաև Թյուրքական պետությունների կազմակերպության այլ անդամ պետություններ, քանի որ դա օգուտ կբերի երթուղու երկայնքով գտնվող երկրներին։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս գծի թեթևացման միջոցառումներից մեկը կլինի Զանգեզուրի մայրուղու օգտագործումը, որը մոտ 43 կմ երկարություն ունի և կապում է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Նախարարության փորձագետների կարծիքով նոր ճանապարհը կկրճատի Ադրբեջանի և Թուրքիայի միջև հեռավորությունը։

«Գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու շրջանակներում բեռնատար գնացքները Վրաստանի միջով անցնում են մոտ 250 կմ: Նոր երթուղին զգալիորեն կարճ է,. Ադրբեջանի սահմանային Աղբենդ գյուղ տանող գծերի կառուցման ավարտից հետո Ադրբեջանի և Թուրքիայի միջև հեռավորությունը կկրճատվի 343 կմ-ով: Դա կհանգեցնի ժամանակի և ֆինանսական ծախսերի խնայողության, ինչպես նաև մոտ մեկ օրով կնվազեցնի ապրանքների առաքման ժամանակը Վրաստանի միջով անցնող երթուղու համեմատ», - նշված է զեկույցում:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ նախագծի իրականացումը չի վնասի գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղուն, քանի որ երկու ուղղություններն էլ կլրացնեն միմյանց նպաստելով տարածաշրջանում տարանցման զարգացմանը:

Փաստաթղթի հեղինակները վստահ են, որ նոր միջանցքի ի հայտ գալը դրական ազդեցություն կունենա Ասիա-Եվրոպա տրանսպորտային շղթային մասնակցող բոլոր երկրների վրա: Ակնկալվում է, որ նոր երթուղին կհեշտացնի ասիական երկրների մուտքը եվրոպական շուկա ցամաքային ճանապարհով, կբարձրացնի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը և կբարձրացնի տրանսպորտային ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular