ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնական լոսյոն՝ մաշկի գույնը հավասարեցնելու և պիգմենտային հետքերից ու պեպեններից ազատվելու համար

ՖՈՏՈ

Med.Tert.am/Մաշկի պիգմենտային հետքերից ու պեպեններից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, սակայն դրանք ոչ միշտ են անվնաս ու արդյունավետ և ոչ բոլորի գրպանին են հարմար:

 

Natureba.net կայքը ներկայացրել է մի բնական միջոց, որը ոչ միայն արդյունավետ կերպով ազատում է անցանկալի հետքերից, այլև հավասարեցնում է մաշկի գույնը, թարմացնում է և չի առաջացնում ոչ մի կողմնակի բարդություն:

 

Այս պարզ ու արդյունավետ լոսյոնի բաղադրիչներից մեկը մաղադանոսն է, որը պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր: Այն հարուստ է A և C վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, ծծումբով, երկաթով, ֆոսֆորով, մագնեզիումով ու կալիումով:

 

Մաղադանոսը թարմացնում է մաշկը, նպաստում է դրա ռեգեներացիային, օգնում է բուժել բորբոքումներն ու գրգռվածությունը, նվազեցնում է կարմրածությունը և խթանում է մաշկի բջիջների թարմացումը:

 

Մյուս բաղադրիչը՝ կիտրոնը, նույնպես հարուստ է վիտամին C-ով: Բացի այդ, այն հայտնի է մաշկը սպիտակեցնելու և պիգմենտային հետքերն ու պեպենները գունաբացելու իր հատկությամբ: Կիտրոնը սնուցում ու խոնավեցնում է մաշկը, հեռացնում է հին ու մահացած բջիջները և խթանում է նորերի աճը:

 

Բաղադրությունը.

 

·        200 մլ մաքուր ջուր,

 

·        2 ճ.գ. մաղադանոսի թարմ մանրացրած տերևներ,

 

·        1 ճ.գ. կիտրոնի թարմ հյութ կամ խնձորի քացախ:

 

Պատրաստման եղանակը.

 

Ջուրը եռացնել, այնուհետև վերցնել այն կրակից և ավելացնել մաղադանոսի տերևները: Երբ թուրմն ամբողջությամբ սառի, ավելացնել նաև կիտրոնի հյութը (կամ խնձորի քացախը):

 

Ստացված լոսյոնը լցնել մաքուր ապակյա շշի մեջ և պահել սառնարանում (պահպանվում է 7 օր): Լոսյոնը հարկավոր է օգտագործել ամեն օր, սակայն միայն երեկոյան՝ քնելուց առաջ: Հաջորդ առավոտյան տնից դուրս գալիս հարկավոր է մաշկին քսել արևապաշտպան նրբաքսուք, որը կկանխի պիգմենտային հետքերի ու պեպենների առաջացումը և կպաշտպանի մաշկը արևի վնասակար ազդեցությունից:

 

Հարկ է հիշել, որ այս լոսյոնը պարունակում է կիտրոնի հյութ, ուստի այն հարկավոր է օգտագործել միայն երեկոյան՝ քնելուց անմիջապես առաջ:

 

Եթե պիգմենտային հետքերն ու պեպենները վառ արտահայտված չեն, ապա կիտրոնի հյութի փոխարեն կարելի է օգտագործել բարձրորակ խնձորի քացախ, որը նույնպես կգունաբացի ու կհավասարեցնի մաշկի գույնը, սակայն կանի դա ավելի դանդաղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular