ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մարկ օղի

ՖՈՏՈ

Եվրոպացի գինեգործները վաղուց են սովորել իրենց բիզնեսից շահույթ ստանալ անկախ բնության անսպասելիությունից: Լինում են անպտուղ տարիներ, երբ գարնանային ցրտահարությունները կամ անձրևոտ ամառները փչացնում են խաղողը: Այդպիսի ժամանակներում գինեգործները ուրախ են օգտագործել ցանկացած հնարավորություն ջրի երեսին մնալու համար, այդ թվում՝ ենթամթերքներ արտադրելու շնորհիվ: Բացի դա խաղողից հյութը քամելուց և խմորման ուղարկելուց հետո մնում է մզվածքը, որը ևս քաղցրություն ունի և կարող է օգտագործվել խմորման համար: Եվ շատ խնայող ֆերմերների համար նման հնարավորություն է Մարկ օղին: 

Ֆրանսիայի բոլոր գինեգործական շրջաններում են տեղական տարբերակով մամլած խաղողի թորվածքից պատրաստում Մարկ օղի: Դա նույնն է ինչ վրացական չաչան, կամ էլ հայկական խաղողի տնական օղին: Ցավոք, այդ շրջաններից դուրս այդ հաճելի ֆրանսիական ըմպելիքը քիչ հայտնի է: Յուրաքանչյուր Մարկ ունի իր սեփական անվանումը, որը միշտ նշված է պիտակի վրա և նշանակում է, որ դա պատկանում է որոշակի աշխարհագրական վայրի: Մարկ օղիներ պատրաստվում են երկրի բոլոր գինեգործական նահանգներում, բայց ամենատարածված ըմպելիքները Շամպայնից և Բուրգունդիից են:


Մարկը արտադրվում է հատուկ թորման սարքավորումների՝ կալենդերների միջոցով: Դրանցում գինեգործության թափոնները տեղադրվում են ծակոտկեն ափսեների վրա: Գինու շաքարի մնացորդները կարող են դուրս բերվել այդ մամլիչներից գոլորշու ազդեցության տակ: Այնուհետև սպիրտով հագեցած գոլորշին հավաքվում է ուղղման կուբում, որտեղ այն հետագայում խտացվում և առանձնացվում է: Կալենդերն ինքնին բավականին բարդ կառուցվածք է, որը բաղկացած է մի քանի առանձին տարաներից, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են առանձնացվել առանց թորման գործընթացը դադարեցնելու՝ արդեն օգտագործված մզվածքները հանելու և նորերը լցնելու համար: Կալանդերներից բացի, օգտագործվում են նաև անընդհատ ցիկլի կուբներ՝ ավանդական թորման սարքերով:

Սովորաբար, թորումից հետո, խմիչքի թնդությունը բավականին բարձր է լինում, մոտ 50%, ուստի այն ունենում է հարուստ բույր և յուրահատուկ համ, հարուստ տանիններով և նկատելի յուղոտությամբ: Այդ խաղողից ստացված օղին փորձելուց հետո այն անհնար է շփոթել հացահատիկից ստացված օղու հետ: Ի տարբերություն այլ խաղողի օղիների՝ Ռակիայի, Չաչայի կամ Գրապայի, ֆրանսիական Մարկերը պահվում են կաղնե տակառներում մոտ 10 տարի: Բայց ավելի հաճախ դրանք ընդհանրապես չեն էլ հնեցվում, այլ անմիջապես դրվում են վաճառքի:

Այդ օղին, ինչպես Կալվադոսը, գործում է որպես մարսողության խթանման միջոց: Այն օգնում է ստամոքսին մշակել ծանր և խիտ սնունդը, ուստի այն սովորաբար մատուցվում է ճարպոտ մսային ուտեստների հետ:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular