ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդն ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կամչատկայում մարզային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, որն ուժեղ երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է 14-ամյա հղիի ծննդաբերությունը, «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ «իրեն հերոս չի համարում, քանի որ դա իր աշխատանքն է»:

«Նման վիճակներ հաճախ են լինում Կամչատկայում. մենք անընդհատ ցնցումների մեջ ենք և արդեն սովորել ենք դրան», – ասել է բժիշկը:

Նա ընդգծել է, որ երկրաշարժիժամանակ ինքը և իր գործընկերներն անընդհատ զգոն են եղել՝ անհրաժեշտության դեպքում հիվանդների արագ տարհանումն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները գործել են վստահ. նրանք հանգստացրել են վախեցած հղիին, երբ սենյակը սկսել է ցնցվել, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը տեղի է ունեցել երկրաշարժի ամենաուժեղ պահերին։

Ծննդաբերությունը լավ է անցել. տեղական ժամանակով ժամը 12:20-ին ծնվել է 2,950 քաշով առողջ աղջիկ: Փոքրիկին անվանակոչել են Էվելինա:

Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular