ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղցր հաց՝ տնային պայմաններում

ՖՈՏՈ

Երբ խոսքը գնում է տնային հաց պատրաստելու մասին, շատ տնային տնտեսուհիներ բռնում են գլուխները. դա թվում է բավականին բարդ և երկարատև գործընթաց:

Սակայն իրականում դա այդպես չէ: Միգուցե զարմանալի թվա, սակայն տնային պայմաններում կարելի է պատրաստել քաղցր հաց՝ օգտագործելով ընդամենը երեք բաղադրիչ:

Ձեզ անհրաժեշտ են ալյուր, փխրեցուցիչ և վանիլային պաղպաղակ: Այո, հենց վանիլային պաղպաղակ: Պատրաստեք այս քաղցր հացը և այն անպայման ձեզ դուր կգա:

Անհրաժեշտ բաղադրիչները․

- Ցորենի ալյուր՝ 1,5 բաժակ
- Պաղպաղակ՝ 2 բաժակ
- Փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը․

1. Վերցրեք տարա և լցրեք պաղպաղակը: Թողեք այն հալչի:

2. Հալած պաղպաղակին ավելացրեք ալյուրը և փխրեցուցիչը:

3. Խառնեք բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստանալը:

4. Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան:

5. Թխելու ամանը քսեք բուսական յուղով և խմորը լցրեք մեջը:

4. Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան:

5. Թխելու ամանը քսեք բուսական յուղով և խմորը լցրեք մեջը:

Համեղ քաղցր հացը պատրաստ է: Բարի ախորժակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular