ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը՝ մամուլի թշնամի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի բոլոր իշխանությունների մեջ ամենաշատ լրագրողները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք են, ավելին, ինքն էլ՝ Փաշինյանը երկարամյա լրագրող և խմբագիր է, թեպետ ավելի շատ հայտնի էր իր դեղին մամուլային հակումներով։

Այդուհանդերձ, հենց Փաշինյանի թիմն է իշխանության գալուց անմիջապես հետո պատերազմ հայտարարել մամուլին և փորձում է բոլոր միջոցներով ճնշել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի ու իր «լրագրող» թիմակիցների ջրերը լրատվամիջոցների ազատ մամուլի հետ մի առվով երբեք չեն հոսել, և Փաշինյանն էլ առիթը բաց չի թողնում նեղել, վնասել տարբեր ԶԼՄ-ներին, հատկապես նրանց, ովքեր արձանագրում են գործող իշխանությունների կեղծիքները, խոստումներ չկատարելը, դավաճանությունը, տասնյակ ու 100-ավոր փաստեր։

ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ամենաշատ թվով դատական հայցերը հենց քպականներն են ներկայացնում։ Այժմ էլ փորձում են ազատել Մամուլի շենքը՝ ամբողջությամբ հեռացնելով այնտեղ գտնվող լրատվամիջոցներին։ Նշենք, որ դեռևս 90-ականներին Մամուլի շենքի տարբեր հարկաբաժիններ կամ սենյակներ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են տարբեր լրատվամիջոցների, և նրանք տասնամյակներ շարունակ գործել են այդ տարածքներում, իսկ այսօր հենց լրագրողներից բաղկացած իշխանությունն է ազատում այդ տարածքը, առանց պատճառի հրաժարվում պայմանագիր կնքել և լրատվամիջոցներից պահանջում է հեռանալ Մամուլի շենքից։

Իհարկե, քաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը բավական համեղ պատառ է տարբեր անձանց իշխանության, իշխանությանը սերտ օլիգարխների համար։ Բայց այն, որ գործող իշխանությունները կհանդգնեն նման սրիկայության, վեր է բոլոր տեսակի պատկերացումներից։

Նանե Մուկուչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular