ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար-հրդեհ՝ Երևանում. բժիշկները պայքարում են 21-ամյա վարորդի կյանքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Ա.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում՝ թիվ 13 հասցեի մոտ՝ ժողովրդին հայտնի շրջանաձև խաչմերուկի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգությունը ստանալուց հետո նշված բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: 
  
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 
  
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular