ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժվողին հայտնաբերե՞լ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 21-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուստի:

MediaHub-ը հիշեցնում է, որ պարզվել էր՝ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի:

Ժամեր անց՝ ժամը 02:41-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ 

Սակայն, այս արտառոց դեպքից անցել է մեկ շաբաթից ավելի ժամանակ, որևէ նորություն փախուստի դիմած մյուս բուժվողից չկա։

Արդյո՞ք նրան հայտնաբերել են․ MediaHub-ի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը տվեց բացասական պատասխան.

«Երկրորդ անձին դեռ չենք հայտնաբերել, որևէ նորություն չկա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular