ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անել կամ չանել առաջին ժամադրություն ժամանակ. հոգեբանի խորհուրդները

ՖՈՏՈ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առաջին ժամադրության ընթացքում տղամարդու եւ կնոջ հարաբերությունների մի քանի մանրուք:


«Առաջին ժամադրությունից ե՛ւ տղամարդու, ե՛ւ կնոջ ակնկալիքներն առաջին հերթին կապված են այն բանի հետ, թե ինչ են նրանք ընդհանրապես ցանկանում այդ պոտենցիալ հարաբերություններից: Օրինակ՝ եթե երկուսն էլ պարզապես շփում են ուզում, ապա, ամենայն հավանականությամբ, նման հարաբերությունների հետագա զարգացում կլինի: Իսկ եթե նրանցից մեկն ավելին է ակնկալում, ապա այն ստանալու համար անհրաժեշտ է, որ դա ցանկանա նաեւ մյուսը: Սակայն պետք չէ մոռանալ, որ հարաբերությունները շատ դինամիկ են եւ զուգընկերների նպատակներն ու ակնկալիքները կարող են առաջին շփման ընթացքում փոխվել:


Իհարկե, տղամարդիկ առաջին հերթին մասամբ սեռական հարաբերություններ են ակնկալում, բայց պետք չէ այդ ուղղությամբ կենտրոնանալ: Եթե տղամարդը կնոջ համար հետաքրքիր է, ապա կինը կարող է նրա մոտ ավելի խորը հետաքրքրություն առաջացնել եւ ստիպել իրեն ընկալել ոչ միայն որպես սեքսի օբյեկտ: Իսկ սեռական հետաքրքրվածությունը նորմալ է, որը կարող է վերափոխվել հարաբերությունների այլ մակարդակի:


Կնոջ համար շատ կարեւոր է զուգընկերոջը վստահելը: Երբ տղամարդն արժանանում է վստահության, կինը նաեւ ֆիզիկական կապի կգնա:


Ինչպես առաջին, այնպես էլ հաջորդ հանդիպումների ժամանակ նախ անհրաժեշտ է, որպեսզի քեզ բնական պահես: Դու այն ես, ինչ կաս, եւ զուգընկերոջը պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ինչ տպավորություն կթողնես, այլ քո էությունը: Շատ կարեւոր է զուգընկերոջը հարգալից վերաբերվելը: Բացի այդ, անհրաժեշտ է իրատեսականորեն գնահատել եւ հասկանալ, թե որքանով եք հետաքրքրում եւ ձեզ է հետաքրքրում զուգընկերը, եւ որքանով կարող են ձեր ակնկալիքներն արդարացվել: Ամենից կարեւորն է գործ ունենալ ոչ թե ձեր պատկերացումների, այլ իրական զուգընկերոջ հետ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular