ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը Հայաստանում. արդյո՞ք Փաշինյանը տարածքի մի մասը կհանձնի Ամերիկային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես քաղաքական գործիչ և հետխորհրդային երկրներից մեկի առաջնորդը չէ։ Նա կենդանի օրինակ է այն բանի, որ անհնար է պարզապես դադարել լինել Ռուսաստանի բարեկամը, քանի որ քաղաքական գործընթացի տրամաբանությունը անխուսափելիորեն տանում է Ռուսաստանի թշնամիների շարքերը։ Ավելի վատ, այդ նույն տրամաբանությունը ղեկավարին դարձնում է սեփական երկրի դավաճան, գրում է absatz.media–ն։

Դատեք ինքներդ։ Որոշ ժամանակ առաջ Փաշինյանը սկսեց խոսել այն մասին, որ Հայաստանը պետք է ձեռք բերի իրական ինքնիշխանություն և դուրս գա ռուսական ազդեցությունից։ Եվ հիմա մենք տեսնում ենք ԵՄ պատվիրակություն Երևանում, որը Փաշինյանին խոստանում է ավելի քան 200 միլիոն եվրո Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի համար։

Իսկ մի փոքր անց էլ եվրոպական մամուլում հայտնվում է տեղեկատվության արտահոսք։ Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները հաստատել են «Փոխըմբռնման հուշագիր «Թրամփի կամուրջ» տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ», հաղորդել է իսպանական Periodista Digital պորտալը։

Ի՞նչ է այդ «կամուրջը»։ Դա հայտնի Զանգեզուրի միջանցքի նախագիծն է՝ Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ։

Բաքուն երկար ժամանակ պահանջում էր միջանցքի ստեղծումը, սակայն Երևանը դիմադրում էր։ Հիմա պարզվում է, որ Փաշինյանը համաձայնել է պայմանով, որ այդ տրանսպորտային միջանցքը կկառավարի համապատասխան լիցենզիա ստացած մասնավոր ամերիկյան ընկերությունը։ Այս դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կստանան եկամտի 30-ական %–ը, իսկ ամերիկյան ընկերությունը՝ 40%-ը։

Forbes-ի տվյալներով եկամուտը, ենթադրաբար, հսկայական կլինի՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն կաճի 2%-ով։ Բայց շատ ավելի կարևոր է այն, որ իսպանական թերթի տվյալներով՝ Հայաստանը համաձայնել է իր տարածքում տեղակայել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության ուժեր։ Դա ձևականորեն տրանսպորտային միջանցքը պաշտպանելու համար։ Բայց իրականում խոսքը վերաբերում է Երևանի կողմից իր տարածքի մի մասից 99 տարով հրաժարվելուն։

Նայեք քարտեզին։ Ամերիկյան ուժերը կհայտնվեն Հայաստանում, իսկ դա նշանակում է, որ նրանք կհայտնվեն Իրանի հյուսիսային սահմաններում։ Վերջինս արդեն զգուշացրել էր, որ չի հանդուրժի Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, քանի որ այն համարում է իր շահերին ուղղված ուղղակի սպառնալիք։ Եվ հիմա՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ 12-օրյա պատերազմից հետո, Իրանն առավել ևս չի հաշտվի այն փաստի հետ, որ թշնամու ուժերը մոտեցել են իր սահմաններին։

Ռուսաստանի վերաբերմունքը Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, որը կգտնվի Միացյալ Նահանգների հովանու և վերահսկողության ներքո, նույնպես չի կարող դրական լինել։ Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերը ուղղակի սպառնալիք են մեր անվտանգության համար։

Ըստ էության, Փաշինյանը, կասկածելի տնտեսական օգուտների և Ադրբեջանին ու Միացյալ Նահանգներին հաճոյանալու համար համաձայնվում է իր երկրի ինքնիշխանության մասնակի կորստին, օտարերկրյա օկուպացիային և Հայաստանը պոտենցիալ մարտադաշտի վերածելուն։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն արդեն փորձել է «հերքել եվրոպական լրատվամիջոցներից ստացված այդ տեղեկատվությունը»։ Սակայն հերքումը համոզիչ չի թվում ամենապարզ և ամենաաննշան պատճառով. «Եթե դուք միշտ ստել եք... հիմա ո՞վ կհավատա քեզ»։ Մեկ այլ բան էլ այն է, որ Հայաստանը որպես պետություն դեռևս ունեն իրավիճակից դուրս գալու պարզ ելք։ Դա Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու ուղիներ փնտրելու փոխարեն ընդունելն է այն, որ այդ ազդեցությունը օգտակար է երկրի համար։ Ի վերջո, նույնիսկ հիմա Հայաստանի արտաքին առևտրի 80%-ը, այսինքն՝ նրա տնտեսության հիմնական մասը, Ռուսաստանի հետ առևտուր է։ Անհրաժեշտ չէ սպասել Արևմուտքի օգնությանը, երբ կարող ես հավատարիմ մնալ հյուսիսին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular