ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Անի Գաբրիելյան 

Մի քանի օր առաջ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճռական որոշում կայացրեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի բողոքի հիման վրա՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունները կարող են խախտել միջազգային ներդրումային համաձայնագրերը և հասցնել անդառնալի վնասներ։

Ըստ արբիտրաժի՝ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար կլինի ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե կորցնեն ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողությունը կամ դադարեն լինել դրա սեփականատերը»։
  Արբիտրաժը շեշտել է, որ ՀՀ գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում՝ Կիպրոսի և Հայաստանի միջև ներդրումների պաշտպանության համաձայնագրի կատարման նկատմամբ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն անտեսում է միջազգային դատարանի որոշումը, այլև շարունակում է ապօրինությունները։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նույնիսկ հայտարարել է, որ պետությունը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասում է «հանրային կարգին»։

Քաղաքական հետապնդման սկզբնակետը

Սամվել Կարապետյանի դեմ ճնշումները սկսվեցին հունիսի 17-ին, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ հայտարարելով․
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու»։

Այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանն իր էջում հրապարակեց վիրավորական և սպառնալի գրառումներ, իսկ իրավապահ համակարգն անմիջապես գործի անցավ։ Հուլիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվեց՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։

Կարապետյանն արդեն հայտարարել է որակապես նոր քաղաքական ուժի ձևավորման մասին։ Այս հայտարարությունը ակնհայտորեն խուճապ է առաջացրել իշխանության շրջանում։

Միջազգային արձագանք. դատապարտում՝ արևմուտքից և Ռուսաստանից

Սամվել Կարապետյանի դեմ տարվող գործողությունները քննադատվել են ոչ միայն հայաստանյան քաղաքական դաշտի, այլև միջազգային հանրության կողմից։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ում (նախկին Twitter) գրել էր․
«Խորապես մտահոգված եմ Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջին կալանավորումների կապակցությամբ։ Այս մտահոգությունները փոխանցել եմ ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին»։

Աշխարհահռչակ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին ցանկություն են հայտնել միանալ նրա պաշտպանական թիմին։ Ռոբերտսոնը, մասնավորապես, ընդգծել է․
«Նախաքննության փուլում կալանքի կիրառումը՝ անբավարար հիմնավորումներով ու չպատճառաբանված դատական որոշումներով, հակասում է իրավունքի գերակայությանը և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին»։

Սեփականության բռնազավթում և պետական ռեպրեսիաներ

Փաշինյանի վարչակազմը, դատելով վերջին քայլերից, նպատակ ունի նաև բռնագրավել Կարապետյանների սեփականությունը՝ այդ թվում Երևանի կրկեսի շենքը։ Սա հիշեցնում է ավտորիտար վարչակարգերի գործելաոճ՝ մասնավոր սեփականության բռնի զավթում, քաղաքական հետապնդումներ, արդարադատության շահարկում։

Ավելին՝ նույն օրերին կալանավորվել էին Հայ Առաքելական Եկեղեցու սրբազաններ՝ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը։ Վերջիններիս մեղադրանքները ոչ միայն անորոշ են, այլև ակնհայտորեն քաղաքական շարժառիթներով են պայմանավորված։

Նարեկ Կարապետյան. «Կատարեք միջազգային դատարանի օրինական որոշումը»

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հրապարակավ կոչ էր արել ՀՀ իշխանություններին առաջնորդվել եվրոպական արժեքներով և կատարել արբիտրաժի որոշումը։ Ի պատասխան՝ լռություն…

Հարված Հայաստանի հեղինակությանը

Եթե ՀՀ իշխանությունները չկատարեն Ստոկհոլմի վճիռը և շարունակեն Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական հաշվեհարդարը, հետևանքները կզգա ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, այլ՝ ողջ երկիրը։
  Հայաստանի ներդրումային գրավչությունն ու միջազգային հեղինակությունը կտրուկ կվատանան։
  Իրավական միջավայրում անորոշությունն ու անկայունությունը կդառնան ինստիտուցիոնալ խնդիր։
  Նոր ներդրողները լրջորեն կմտածեն՝ արժե՞ արդյոք գումար դնել մի երկրում, որտեղ օրենքը չի աշխատում։

Դեռևս ուշ չէ դադարեցնել այս բացահայտ քաղաքական հետապնդումը։ Ժամանակ կա վերադարձի՝ դեպի օրինականություն, արդարություն և բիզնեսի հանդեպ հարգանք։ Սկսեք Սամվել Կարապետյանի գործից։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular