ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Արարատում․ վիրավnրներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular