ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 27-ին, Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից (Շոշ գյուղ) բռնի տեղահանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին, ապրում էր Ազատավանում.
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ահազանգ էր ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։

Դեպքի վայր էին մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված պատանու դին։
Յուրա Մելքումյանն իր երեք ընկերների և հարազատ եղբոր հետ միասին գնացել են ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան և ընկերները որոշել են լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերները և եղբայրն որքան փորձել են օգնել, սակայն չեն կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։
Շրջափակումից, պատերազմից ու Հայկազովի բենզալցակայանի պայթյունից փրկվել է, գաղթի ճանապարհ անցել և ջրամբարում ջրահեղձ է եղել…

Յուրա Մելքումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 16:00-ին,ք. Արտաշատ (հասցե՝ Ազատամարտիկների 91)
Հուղարկավորությունը Հուլիսի 29-ին նույն վայրից։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular