ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկա փուլում Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխհատուցման վճարման հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների քննարկման առարկա չէ։ Այս մասին գերմանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Վերջինս կրկնել է բոլոր թեզերն ու նարատիվները, պահանջները Հայաստանից։ Բայց ամենաուշագրավը հենց փոխհատուցումների վերաբերյալ դիտարկումն է։

Ըստ Հաջիևի՝ ադրբեջանական կողմը համապատասխան գնահատական է տալիս երկրին պատճառված վնասին։ «Օկուպացիայի ընթացքում Հայաստանը ամբողջությամբ ավերել է ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը։ Մեր տարածքների օկուպացիայից ազատագրումից հետո ՄԱԿ-ի մեթոդաբանության համաձայն իրականացվել է մեզ պատճառված վնասի համապարփակ գնահատական։ Այս գնահատականի համաձայն՝ մեր երկրին պատճառված ընդհանուր վնասը մոտենում է 150 միլիարդ դոլարի», - ընդգծել է նա։


150 միլիարդ դոլարը պատահական չէ։ Ամիսներ առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման համաժողովում հայտարարել էր, թե Ադրբեջանի կառավարական հանձնաժողովի գնահատականով՝ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանին հասցրել է 150 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։

Վտանգավորը, թերևս, «ներկա փուլում» ձևակերպումն է, ինչը վկայում է, որ փոխհատուցման հարցը ինչ-որ փուլում քննարկվել կամ քննարկվելու է։ ՀՀ իշխանություններն էլ նման զարգացման ասին ոչինչ չեն խոսում։ Իսկ նման ահռելի կոնտրիբուցիա պահանջելը ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ։ Փոխհատուցումը կարող է տրվել նոր տարածքներով, կամ էլ ՀՀ-ն դառնա Ադրբեջանի պարտապանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սա ևս մեկ փաստարկ է, թե ինչու է անհրաժեշտ օր առաջ հեռացնել թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկը դարձած Փաշինյանին։

Լիանա Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular