ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի․ հայկական կողմից եղել է 3 զոհ, 4 վիրավոր․ պատմության այս օրը (28 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պերու՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի կնքման օր, Ուկրաինա՝ Կիևյան Ռուսիայի կնքման օր, Սան-Մարինո՝ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Կարմիր բանակը և քեմալական զորքերը վերջնականապես գրավել են Նախիջևանը և հայտարարել Նախիջևանի ԽՍՀ-ի ստեղծման մասին։

1928 –ծնվել է  սփյուռքահայ հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը։

1937– ծնվել է ֆրանսիահայ հայտնի կինոռեժիսոր Ֆրանսիս Վեբերը:

1938-գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը։

1987 –ծնվել է շախմատիստ, գրոսմաստեր Արման Փաշիկյանը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իռլանդիայի հետ։

2000 –վախճանվել է  հայ խորհրդային բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։

2006- Ստամբուլի դատարանն արդարացրել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին, որը մեղադրվել էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, նսեմացնելու և կեղծ մեղադրանքներ ներկայացնելու» մեջ:

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ  ցուցարարների կողմից արգելափակված Խորենացի փողոցից ու դրան հարակից տարածքից բերման է ենթարկվել 66 անձ:

2018-սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանից։

2019- Բաղրամյանի պողոտայում Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվացել, որի համար փող է դուրս գրվել պետական բյուջեից: Նախաձեռնության հեղինակը եղել է պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

2021- ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Հայկական կողմից եղել է 3 զոհ, 4 վիրավոր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

754 -առաջին անգամ կայացել է ֆրանսիայի թագավորի թագադրում Սեն-Դենի Բազիլիկայում, Հռոմի պապ Ստեֆան 2-րդը թագադրել է Պիպին Կարճահասակին։

1165 -ծնվել է իսլամական աստվածաբան, սուֆիզմի տեսաբան Իբն Արաբին։

1586 -Սեր Թոմաս Հերրիոտը Մեծ Բրիտանիա և Իռլանդիա է բերել կարտոֆիլը։

1697 —կազակ հիսունապետ Վլադիմիր Ատլասովի արշավախումբը ափ է իջել Կամչատկա գետի ափին, որով իսկ սկսվել է Կամչատկա թերակղզու միացումը Ռուսական կայսրությանը։

1741– վախճանվել է իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ Անտոնիո Վիվալդին:

1741 - Վիտաուս Բերինգի նավը հասել է Ալյասկայի ափերին։

1750 –վախճանվել է  գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։

1794 - Փարիզում մահապատժի են ենթարկվել Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ, այդ թվում Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը և Լուի Անտուան Սեն-Ժուստը։

1804 –ծնվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը։

1821– Պերուն հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1851 —առաջին անգամ լուսանկարվել է (արտատպվել է դագգերոտիպի վրա) լրիվ արևային խավարումը։

1858-առաջին անգամ մատնահետքերը օգտագործվել են որպես նույնականացման ապացույց։

1862 —Մոնտանա նահանգում (ԱՄՆ) հայտնաբերվել է ոսկի, որը առաջացրել է ոսկու տենդ։

1878 —ռուսական զորքերի կողմից Վառնան ազատագրվել է Օսմանյան կայսրությունից։

1896– ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հիմնվել է Մայամի քաղաքը:

1914–Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարել Սերբիային։ Սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

1928 – Ամստերդամում բացվել են 9-րդ ամառային օլիմպիական խաղերը։

1929 - ծնվել է  ամերիկացի լրագրողուհի, ԱՄՆ-ի նախագահ Քեննեդու կին  Ժաքլին Քեննեդին։

1976– Չինաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 655 000 մարդ:

1993 - Անդորրան դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1995 - Հնդկաստանի իշխանությունների որոշմամբ Բոմբեյ քաղաքն ստացել է Մումբայ անունը:

 Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular