ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է, գրում է parstoday.ir-ը:

Կիրակի օրվա նիստից առաջ իր ելույթում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ցավակցություն է հայտնել Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ժամանակ մի խումբ իրանցիների, այդ թվում՝ հրամանատարների ու գիտնականների նահատակության 40-րդ օրվա կապակցությամբ՝ հավելելով. «Այս հանցագործությամբ Սիոնիստական հանցավոր ռեժիմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ահաբեկչությունն իր անբաժանելի հատկանիշն է, և որ տարբերություն չի դնում զինվորականի և քաղաքացիական անձի, ծերի և երիտասարդի, կանանց և տղամարդկանց միջև»։

Ղալիբաֆն անդրադարձել է անցած 40 օրերի ընթացքում Իրանի ժողովրդի աննախադեպ միասնությանը, որը սիոնիստ թշնամու համար ամենածանր ապտակն էր, հավելելով. «Հիմա թշնամին ավելի քան երբևէ ցանկանում է վրեժ լուծել Իրանի հզոր և ճնշված ժողովրդից՝ տնտեսական պատերազմի և հոգեբանական գործողությունների միջոցով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular