ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ

Խաչիկ Խաչատրյանի գլխավորած ընտրանին ավարտեց մրցելույթները Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով 4 արծաթ և 3 բրոնզ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Էլեն Բաղդասարյանը (36կգ), Եվա Գրիգորյանը (46կգ), Կարինե Դալլաքյանը (51կգ) և Ամալյա Ավագյանը (64կգ) դարձան առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վանեսա Գևորգյանը (40կգ), Լիզա Կարճիկյանը (54կգ) և Լյուսի Չիֆլիկյանը (57կգ) կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Այսօր ոսկե մեդալի համար կպայքարեն տղաները։ Եզրափակիչում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular