ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարատովի բնակելի տանը գազի պայթյուն է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է յոթի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սարատովի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է յոթի, հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ-ի աղբյուրին։

«Փլատակների մաքրման աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ զոհի մարմին։ Ներկայումս զոհերի ընդհանուր թիվը յոթ է, այդ թվում՝ մեկ երեխա», - ասել են նախարարությունից։

Ըստ տարածաշրջանի ԱԻՆ-ի Գլխավոր վարչության՝ հայտնաբերվել է կնոջ մարմին։

Հուլիսի 25-ին Սարատովի Բլինովի փողոցի թիվ 2 բազմահարկ շենքի մուտքում պայթյուն է տեղի ունեցել։ Ներկայումս այնտեղ շարունակվում են փլատակների մաքրման աշխատանքները։ ՌԴ ԱԻՆ և մարզային փրկարարական ծառայության մասնագետներն աշխատել են ամբողջ գիշեր։ Դեպքի վայրում ներգրավված է ավելի քան 400 մարդ։

Համաձայն մարզպետ Ռոման Բուսարգինի տեղեկությունների՝ վթարափրկարարական աշխատանքները կշարունակվեն առնվազն մինչև հուլիսի 27-ի առավոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular