Ռոստովում խաղաղ բնակիչներ են զոհվել. Կիևի արյունալի գրոհը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌոստովի մարզում՝ Զիմովնիկի-Ռեմոնտնոյե-Էլիստա մայրուղու մոտակայքում, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեքենա է հրդեհվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Այս մասին հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
«Զիմովնիկի-Ռեմոնտնոյե-Էլիստա մայրուղու մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեքենա է հրդեհվել։ Երկու մարդ մահացել է», - իր Telegram ալիքում գրել է մարզի ղեկավարը։
Զոհերի ինքնությունը պարզվում է, մասնագետները շարունակում են աշխատել դեպքի վայրում։
Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ-ի, անցած գիշեր ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել Ռոստովի մարզի հինգ շրջաններում գրանցված անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Տերնովայա փողոցի վրա գտնվող Չուկարինսկի ֆերմայում անօդաչու թռչող սարքերից մեկի ընկնելու հետևանքով գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։
Պպայթյունի ալիքը վնասել է բնակելի շենքի տանիքը և ճակատային մասը, կոտրել պատուհանների ապակիները և վնասել օժանդակ շինությունները։