ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Հայաստանում իշխանության և հոգևորականության միջև հակամարտությունը սրվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև սուր հակամարտություն է բռնկվում, գրում է tsargrad.tv–ն: Բլոգեր Միկա Բադալյանի խոսքով սպա Արթուր Քոչարյանը լեյտենանտի կոչման է իջեցվել այն բանից հետո, երբ հրաժարվել է մասնակցել հոգևորականության դեմ գործողությանը:

- Նա առաջին հերթին քրիստոնյա է, հայ, և միայն դրանից հետո անվտանգության աշխատակից,- ասել է Բադալյանը:

Նրա խոսքով Քոչարյանը չի զղջում իր որոշման համար և նույնիսկ պատրաստ է ազատվել աշխատանքից, բայց չի գնա Եկեղեցու և ժողովրդի դեմ:

Հայաստանում լարվածությունը հասել էր գագաթնակետին, երբ անվտանգության ուժերը՝ Պետական անվտանգության հատուկ նշանակության ուժերը, ոստիկանությունը և քրեական ոստիկանությունը, սկսել են հավաքվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի Էջմիածնի նստավայրում: Տեղի բնակիչները, հիմնականում կանայք, նրանց դիմավորել էին «ամոթ» բացականչություններով դատապարտելով իշխանությունների գործողությունները:
Վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Telegram ալիքով կոչ է արել իր կողմնակիցներին «պատրաստվել Գարեգին II-ի արտաքսմանը» մեղադրելով նրան եկեղեցական ուխտեր խախտելու մեջ: Հիշեցնենք, որ այն ժամանակ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանն էր ձերբակալվել «կառավարությունը տապալելու կոչերի» գործով:

Իրավաբաններն այդ մեղադրանքներն անվանում են աբսուրդային։

Նաև Ռուսաստանն է միջամտել  հակամարտությանը: Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել եկեղեցու վրա հարձակումների վերաբերյալ և կոչ է արել հարգել հավատացյալների իրավունքները: Սակայն իրավիճակը միայն թեժանում է, և կառավարության և Հայաստանի հոգևոր առաջնորդների միջև առճակատումը սպառնում է վերածվել բացահայտ ճգնաժամի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular