ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաղեստին պետությունը կլինի Իսրայելը nչնչացնելnւ, այլ ոչ թե նրա կողքին խաղաղ ապրելու մեկնարկային հարթակ. Նեթանյահուն՝ Մակրոնին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Պաղեստին պետությունը ճանաչելու որոշման համար՝ այն որակելով «ահաբեկչության խրախուսում»: Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում:

«Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ հոկտեմբերի 7-ի ողբերգությունից հետո Թել Ավիվի կողքին Պաղեստինի պետություն ճանաչելու վերաբերյալ։ Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և սպառնում է ստեղծել ևս մեկ իրանական պրոքսի, նման Գազայում ստեղծվածին: Այս պայմաններում Պաղեստինյան պետությունը կլինի Իսրայելը ոչնչացնելու, այլ ոչ թե նրա կողքին խաղաղ ապրելու մեկնարկային հարթակ: Եկեք պարզ խոսենք. պաղեստինցիները ոչ թե ցանկանում են պետություն Իսրայելի կողքին, այլ պետություն՝ Իսրայելի փոխարեն», - ասում է նա։

Ավելի վաղ՝ նույն օրը, Մակրոնը հայտարարել էր Պաղեստին պետությունը 2026 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչելու իր մտադրության մասին: Նա նշել է, որ դա կնպաստի Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտին, ինչպես նաև կփրկի և համապարփակ օգնություն կտրամադրի տեղի բնակիչներին:

Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն ալ-Շեյխը շնորհակալություն է հայտնել Մակրոնին պետությունը ճանաչելու որոշման համար։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի այս քայլը ցույց է տալիս երկրի հավատարմությունը միջազգային իրավունքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular