ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում սպասվում է նորմայից բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 23-ին և 24-ին սպասվում է նորմայից բարձր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է հուլիսի 23-ին և 24-ին ՀՀ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի նշանակությունն այն է,որ այն օգնում է մարդկանց արդյունավետորեն պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն առողջարար է միայն չափավոր քանակությամբ։ Սանդղակը մշակվել է կանադացի գիտնականների կողմից 1992 թվականին, այնուհետև ընդունվել և ստանդարտացվել է ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության և համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից 1994 թվականին։


Նորմալ մակարդակը համարվում է մինչև 5 միավոր, մինչդեռ այս օրերին ինդեքսը կարող է հասնել 6-7 միավորի, ինչը դասվում է բարձր մակարդակի շարքը։

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11:00-ից մինչև 17:00։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular