ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերն այսօր առանձնանում են շատ մարդկանց, իրերի, երևույթների նկատմամբ կողմնապահ վերաբերմունքով, կարող են սխալ ըմբռնել ստացվող տվյալները: Բացառված չէ նորությունները բացասական լույսի ներքո մեկնաբանելու հակումը՝ արհամարհելով դրանց բացահայտ դրական կամ չեզոք բնույթը: Ներքին չեզոքությունը կամ անբացատրելի համառությունը շատերին կխանգարեն եռանդով անցնել նոր գործի:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում որևէ բան ձեռնարկել՝ առանց հաշվի առնելու հանգամանքները, վերջին նորությունները, այլ մարդկանց կարծիքները: Աստղերը հուշում են, որ դրա հետ կապված կարող են խնդիրներ լինել, օրինակ՝ իրավիճակը մինչ երեկո անհստակ կմնա, գործընկերը կամ հաճախորդը կուշացնեն պատասխանը, համագործակցությունը կանգ կառնի: Բարյացակամ մթնոլորտում օրը բարենպաստ կանցնի:

Երկվորյակ

Երկվորյակների մոտ օրը կարող է կասկածներ սերմանել կամ ստիպել ավելի սերտորեն զբաղվել առօրյայով: Իրադարձությունների դինամիկ զարգացմանը և ինտենսիվ հաղորդակցություններին կարող են խոչընդոտել ձեզանից չկախված հանգամանքները: Աճող շփվողականության և հետաքրքրասիրության ֆոնին կարող են անհասանելի լինել կապերը, տեղեկատվական աղբյուրները, ժամանակավորապես կարող է փակվել ձեզ հետաքրքրող երթուղին:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապեցնել իրադարձությունները: Եթե արդեն ծրագրել եք նոր գործողություններ, չարժե ժամանակից շուտ ծախսել էներգիան: Օրվա հանգամանքները տրամադրում են հանգստի, երազանքների, թույլ են տալիս հետևել տրամադրությանը և սովորություններին: Ինտենսիվ գործունեությունը կարող է հաջող լինել, եթե զգացմունքայնորեն ներգրավված եք դրան և արածից հաճույք եք ստանում:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում զերծ մնալ հասարակական և մասնագիտական ակտիվությունից: Հանրային ելույթները և մարդկանց մեջ գտնվելու հետ կապված այլ զբաղմունքները կարող են վախեցնել կամ հոգնեցնել: Անցանկալի է հավակնել առաջնորդության. տպավորություն գործելու փորձը կարող է տապալվել: Հնարավոր է անհամապատասխան տրամադրություն ունենաք, կամ լավագույն կերպով չդասավորվեն հանգամանքները:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս հավաքված և ուշադիր լինել: Ամեն ինչ կարող է հանգել մանր թյուրիմացությունների, սակայն որքան կարևոր է պահը, այնքան բարձր է սխալի հավանականությունը: Չի խանգարի խիստ ծրագիրը, նպատակի և քննարկվող թեմայի վրա կենտրոնացումը: Չարժե թույլ տալ, որ տրամադրությունը կամ ինքնազգացողությունն ազդեն պահվածքի, խոսելաոճի վրա: Հնարավորության դեպքում ավելի լավ է խուսափել կարևոր հանդիպումից:

Կշեռք

Կշեռքներին օգտակար կլինի վերահսկողության տակ պահել համատեղ ռեսուրսները, պարտքերի վճարման և վնասների փոխհատուցման գործընթացը: Որքան բարդ է ընդհանուր բյուջեի կառուցվածքը, այնքան կարևոր է զատել ձեր մասնաբաժինը, պաշտպանել ձեր իրավունքները: Արժե նաև գնահատել մարդկանց, ովքեր պատրաստ են հանդես գալ ձեր հովանավորների դերում: Բացառված չէ, որ իրավիճակը շրջվի ձեր օգտին:

Կարիճ

Կարիճների մոտ այսօր ժամանակ է մնում հանգստի, մասնավոր կյանքի, ինչպես նաև դիտումների, մտորումների համար: Եռանդուն գործողություններ հնարավոր են միայն նախապես ընտրված ուղղությամբ և անհրաժեշտ արդյունքի նկատմամբ լիակատար վստահության դեպքում: Կարող է ուշադրության արժանանալ խորապես հուզող թեմայի հետ կապված նոր տեղեկատվությունը: Չարժե շտապել ենթադրություններում և նամակների պատասխաններում:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այսօր լավագույն մարտավարությունը մնում է զգուշությունը: Մասնավորապես, աստղերը խորհուրդ են տալիս խուսափել հապշտապ հայտարարություններից, բանակցությունների, բանավեճերի, խորհրդատվությունների մասնակցությունից: Չարժե շատ արագ արձագանքել ուրիշների արտահայտություններին, նույնիսկ եթե դրանք դիպչում են անձամբ ձեզ: Եթե դադար վերցնեք մինչ վաղը, կարժանանաք զրուցակցի հարգանքին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը ժամանակ են տալիս հարմարվելու փոփոխություններին և խորհուրդ են տալիս կողմնորոշվել ապագայով, այլ ոչ անցյալով: Օրինակ՝ չարժե շարունակել հին պատերազմը, եթե նոր հանգամանքները վեճի կարգավորման խաղաղ ճանապարհ են հուշում: Օրը չի տրամադրում բուռն ակտիվության և թուլացնում է նոր օգտակար տեղեկատվության նկատմամբ ընկալունակությունը: Ներքին իներտությունը կամ անհրաժեշտ պայմանների բացակայությունը մինչ գիշեր կարող են պահել ձեզ կայուն զգացմունքային վիճակում:

Ջրհոս

Ջրհոսների մոտ կարող են ի հայտ գալ հետաքրքիր նոր գաղափարներ, սակայն դրանք անմիջապես կյանքի վերածել դժվար թե հաջողվի: Օրը խոստանում է զգացմունքային, կազմակերպչական, կենցաղային կամ այլ բարդություններ, որոնք կխոչընդոտեն համախոհների հետ ազատ շփմանը: Բացառված չեն օբյեկտիվ և մտացածին վախերը՝ կապված սխալներ գործելու և կասկածներ հարուցելու վախի հետ: Հաջող միտքն արժե մի տեղ գրի առնել:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս հանգստանալ կամ թուլացնել ծանրաբեռնությունները, եթե վաղը կարևոր միջոցառում է սպասվում: Միևնույն ժամանակ, չարժե կտրականապես հրաժարվել սիրելի զբաղմունքներից. հոբբին կարող է բարձրացնել տրամադրությունը, ամրացնել ինքնագնահատականը, սպասվող հաղթանակի նկատմամբ վստահություն ներշնչել: Օրը թույլ է տալիս զարգացնել հաջող նախաձեռնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular