ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ չի կարելի աղ և շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին

ՖՈՏՈ

Նախևառաջ եկեք ուսումնասիրենք մի քանի հիմնական կարծիքներ.


«Ինչո՞ւ եք մտածում, որ Ձեր բալիկը սննդի մեջ աղի կարիք ունի »
Դուք մտածում եք, որ սկզբնական շրջանում հավելյալ սնունդ չընդունելու պատճառն այն է, որ սնունդն անալի է:


Սա ամենահաճախ արվող սխալներից է, Ձեր բալիկը չի հետաքրքրվում սննդով, քանի որ սովորել է կրծքի կաթին և չի ցանկանում կերակրվել նոր, իր համար անծանոթ սննդով: Նա, ով վեց ամիս կերակրվել է միայն կկ-ով և չգիտի աղի համը, կարիք չունի սննդի մեջ աղի ավելացման:


Նա չի կարող ցանկանալ կամ կարիքը ունենալ մի բանի, որ դեռևս չի փորձել:
Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման վնասակար հետևանքները
Օրական աղի պահանջը երեխայի մոտ կազմում է 1գ-ից էլ քիչ (0.4գ. նատրիում) և այն ստանում է մեծ մասամբ կկ-ից կամ կխ-ից: Այդ պատճառով հավելյալ աղը ծանրաբեռնվածություն կլինի երեխայի երիկամների համար և դրանք չեն կարող հավուր պատշաճի իրենց գործառնությունը կատարել հավելյալ ծանրաբեռնվածության պատճառով:


Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման բացասական կողմերը
Կերակրի աղի մեջ առկա նատրիումը երեխաների մոտ բարձրացնում է արյան բարձր ճնշման և երիկամային անբավարարության ռիսկը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ արյան բարձր ճնշման հավանականությունն ավելի մեծ է վաղ տարիքի երեխաների մոտ: Հիպերտոնիկ հիվանդությունը մեծահասակների մոտ սրտի և ուղեղի կաթվածների գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում:


Երեխայի կերակրի մեջ աղից խուսափելու մյուս կարևոր պատճառն այն է, որ օրգանիզմում աղի ավելցուկը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Երիկամներն օրգանիզմում գործում են որպես ֆիլտրեր, որոնք վերացնում են այնպիսի տարրերի ավելցուկ, ինչպիսիք են, նատրիումը, կալիումը, ֆոսֆորը և այլն, և պահպանում են տվյալ նյութերի անհրաժեշտ չափաբաժինը:


Մյուս վտանգն այն է, որ օրգանիզմում աղի մեծ քանակը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմում աղը լուծվում է միայն ջրով, և օրգանիզի ջրերն օգտագործվում են աղերի վերացման համար: Սա կարելի է կապել շաքարային դիաբետի նախանշաններից մեկի հետ: Շաքարային դիաբետով տառապող մարդիկ միզելու պահանջ շատ հաճախ են ունենում, քանի որ շաքարի ավելցուկն օրգանիզմում լուծվում է ջրի միջոցով, որն էլ հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման:


SACN(Scientific Advisory Committee on Nutrition)-ը խորհուրդ է տալիս աղի հետևյալ չափաբաժինները նորածինների, վաղ տարիքի մանուկների և երեխաների համար
Տարիքը Աղի առավելագույն քանակը
0-6 ամսականներ < 1 գր (0.4գր նատրիում)
6-12 ամսականներ < 1 գր (0. 4գր նատրիում)
1-3 տարեկաններ 2 գր (0.8գր նատրիում)
4-6 տարեկաններ 3 գր (1.2գր նատրիում)
7-10 տարեկաններ 5 գր ( 2 գր նատրիում)
11 տարեկան և բարձր 6 գր (2.4 գր նատրիում)
Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս մի պտղունց աղ ավելացնել երեխայի կերակրի մեջ, բայց դա նույն չափ վտանգավոր է, հաշվարկվում է, որ մեկ պտղունց աղը հավասար է ¼ գրամի:


Մեկ պտղունց աղը, որ օրական երեք անգամ ավելացվում է կերակրի մեջ, հավասար է ավելի քան 0,75 գր աղի, որն ի հավելում կկ-ում կամ կխ-ում առկա աղին, երեխայի օրգանիզմում կհանգեցնի աղի ավելցուկի, որի վտանգների մասին արդեն նշեցինք:
Ինչպես համ ավելացնել երեխայի կերակրի մեջ առանց աղ ավելացնելու
Դուք կարող եք ձեր երեխայի սնունդն ավելի համեղ ու հետաքրքիր դարձնել՝ ավելացնելով իր տարիքին համապատասխան համեմունքներ:


Ինչո՞ւ չի կարելի շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին
Շատ մայրիկներ մտածում են, որ մինչև մեկ տարեկան երեխաներին շաքարի արգելումը նշանակում է նաև որ չի կարելի քաղցր սնունդ և հրաժարվում են երեխաներին քաղցրահամ միրգ տալուց: Շաքար ասելով՝ մենք ի նկատի ունենք «Սպիտակ ռուֆինացված շաքարը» , այլ ոչ թե մրգերի բնական քաղցրությունը և բնական քաղցրացուցիչները:


Ինչո՞ւ է շաքարավազը վնասակար մինչև մեկ տարեկան երեխաների համար
Հիմնականում շաքար ավելացնում են կաթի, մրգային հյութերի, մրգային պյուրեների, շիլաների, յոգուրտների մեջ դրանք քաղցրացնելու համար: Երեխայի սննդի մեջ շաքարավազ ավելացնելով՝ մենք լրացուցիչ ծանրաբեռնում ենք օրգանիզմը,բարձրացնում քաղցրի նկատմամբ նրա պահանջը: Երեխայի աճին զուգահեռ նա աստիճանաբար կսկսի ուտել միայն քաղցրացված սնունդ և կհրաժարվի այլ սննդատեսակներից:


Մանկական սննդի մեջ շաքարավազի ավելացումը նաև մեծացնում է մանկահասակ երեխաների մոտ կարիեսի զարգացման հավանականությունը: Քաղցրացված սննդի մնացորդներից բերանում մնացած բակտերիաները կարիեսի առաջացման գլխավոր պատճառներից են: Այդ բակտերիաները գործառնում են բերանում առկա շաքարի մնացորդների հետ, և սկսվում է կարիեսի գործընթաց:


Որոշ ծնողներ սովորություն ունեն պառկած դիրքում երեխաներին շշով կերակրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա բարձրացնում է ականջի ինֆեկցիաների ռիսկը, դա տեղի է ունենում այն պատճառով, որ երբ երեխան պառկած դիրքում շիշը բերանին է, երբեմն կարող է կաթը ծորալ բերանից և կաթալ ականջի մեջ, դա հանգեցնում է ականջի մեջ և հարակից շրջանում բակտերիաների զարգացման և առաջացնում է ականջի ինֆեկցիա:


Բացի ատամների կարիեսից կամ ականջի ինֆեկցիայից, երեխայի սննդակարգի մեջ շաքարի մեծ քանակը ավելացնում է հետագա տարիներին շաքարային դիաբետի առաջացման վտանգը:


Պետք է նշել, որ իր բնական վիճակով նատրիումն առկա է մթերքների մեծամասնության մեջ, ներառյալ մրգերի, բանջարեղենների, հատիկավորների և լոբազգիների մեջ: Մրգերի մեծամասնությունն իր բաղադրության մեջ մեծ քանակությամբ բնական շաքար են պարունակում: Այս աղբյուրները բավարար են,որ երեխայի մոտ բավարարվի նատրիումի և շաքարի պահանջը: Կանադայի Կալգարի համալսարանի կողմից կատարված հետազոտության արդյունքում հաստատվել է, որ վաճառվող մանկական սննդի 60%-ը պարունակում է մեծ քանակությամբ աղ և շաքարավազ: Երեխայի սննդի մեջ աղի և շաքարավազի ավելացման պատճառով, հետագայում երեխայի համային ընկալումները սխալ ուղղությամբ են զարգանում և դա շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Այսպիսով, հարգելի՛ ծնողներ, շատ ուշադիր եղեք, թե ինչպիսի սնունդ եք տալիս ձեր երեխաներին: Մանրամասն կարդացե՛ք մանկական սննդի բաղադրությունը և խուսափե՛ք շաքարավազ և աղ ավելացնելուց, մինչ երեխան չի դառնում մեկ կամ մեկուկես տարեկան:

Վաղ տարիքում խուսափելով շաքարավազ և աղ տալուց, դուք կարող եք վստահ լինել, որ երեխան աղի կամ շաքարավազի նկատմամբ կախվածություն չի ունենա, և ամենագլխավորը, կնվազեցնեք հետագայում այնպիսի վտանգավոր և մահացու ելք ունեցող հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են հիպերտոնիան՝արյան բարձր ճնշումը, և շաքարային դիաբետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular