ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին առաջարկել ենք հաջորդ շաբաթ նոր հանդիպում անցկացնել. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը Ռուսաստանին առաջարկել է հաջորդ շաբաթ նոր հանդիպում անցկացնել: Այս մասին երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Նա, մասնավորապես, ասել է. «ԱԱՊԽ քարտուղար Ումերովը զեկուցել է, որ ռուսաստանյան կողմին առաջարկել է հաջորդ հանդիպումը անցկացնել հաջորդ շաբաթ»:

Զելենսկին հավելել է, որ բանակցային դինամիկան պետք է մեծացնել։ Մասնավորապես, պետք է անել ամեն ինչ՝ հրադադարի հասնելու համար։ Իր հերթին, ռուսաստանյան կողմը «պետք է դադարի խուսափել որոշումներից»։

«Գերիների փոխանակում։ Երեխաների վերադարձ։ Սպանությունների դադարեցում։ Եվ անհրաժեշտ է առաջնորդների մակարդակով հանդիպում՝ իրապես տևական խաղաղություն ապահովելու համար։ Ուկրաինան պատրաստ է նման հանդիպման»,-ընդգծել է նա:

Ուկրաինայի նախագահը նաև պատմել է, որ ՌԴ-ի հետ փոխանակումների շուրջ խոսակցությունը շարունակվում է։ Մասնավորապես, շարունակվում է Ստամբուլում կայացած նախորդ հանդիպման պայմանավորվածությունների կատարումը, և այժմ ուկրաինական թիմն աշխատում է ևս մեկ փոխանակման վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular