ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն առանց վարժությունների ձեռք բերել հարթ որովայն և ազատվել փորափքանքից

ՖՈՏՈ

Դուրս ցցված որովայնը փորափքանքի դրսևորումներից մեկն է, ինչն օրգանիզմում տեղի ունեցող բնական գործընթաց է: Նորմալ վիճակում ստամոքսի ու աղիների մոտ 1 լիտրը (գրեթե կեսը) լցված է գազով, որը կուտակվում է սննդի մարսման հետևանքով: Ընդ որում՝ որքան դժվարամարս է սնունդը, այնքան շատ գազ է կուտակվում:

 

AdMe.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց որոնք կօգնեն ձեռք բերել հարթ որովայն և կնպաստեն աղեստամոքսային համակարգի աշխատանքի բարելավմանը:

 

1.      Մերսում, որը կօգնի ազատվել կուտակված գազերից և կնվազեցնի դրանց քանակությունը

 

 

Մերսման համար անհրաժեշտ այս հատվածը գտնվում է պորտից 4 մատ բարձրության վրա: Այդ կետը հարկավոր է 2-3 րոպե մերսել ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև ևս 2-3 րոպե՝ հակառակ ուղղությամբ: Ճիշտ մերսելու դեպքում խթանվում է թքարտադրությունը, իսկ բերանում թթու համ է առաջանում:

 

2.      Մերսում, որը կնպաստի հեղուկն օրգանիզմից դուրս բերելու գործընթացի արագացմանն ու կմեղմի ստամոքսի ցավը

 

 

Մերսման համար անհրաժեշտ այս հատվածը գտնվում է պորտից 1 մատ բարձրության վրա: Անհրաժեշտ է սեղմել այդ հատվածում և 2-3 րոպե մերսել ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև ևս 2-3 րոպե՝ հակառակ ուղղությամբ:

 

3.      Մերսում, որն ակտիվացնում է աղիների աշխատանքն ու ազատում ծանրության զգացումից

 

 

Փորափքանքից ազատվելու համար հարկավոր մերսել պորտից 4 մատ ցածր գտնվող կետը (2-3 րոպե մերսել ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև ևս 2-3 րոպե՝ հակառակ ուղղությամբ):

 

Առողջ մարդու մոտ փորափքանքի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն դրանք հիմնականում կապված են սննդակարգի և ստամոքսի աշխատանքի հետ: Կան խորհուրդներ, որոնք կօգնեն մեղմել ախտանշաններն ու հնարավորինս խուսափել նման խնդիրներից:

 

1.      Ամեն առավոտ կիտրոնի հյութով գոլ ջուր խմել

 

Ոտելուց 15-30 րոպե առաջ կիտրոնի հյութով գոլ ջուր խմելն օգնում է կարգավորել ստամոքսահյութի արտադրությունը, ազատում է ստամոքսի այրոցի ախտանշաններից և կանխում է աղիներում գազերի առաջացումը: Բացի այդ, կիտրոնները հարուստ են վիտամին C-ով:

 

2.      Նախաճաշին կաթ կամ սուրճ չխմել

 

Կաթը խթանում է ստամոքսահյութի արտադրությունն ու բարձրացնում դրա թթվայնությունը: Բացի այդ, այն ոչ թե ըմպելիք է, այլ բավականին դժվարամարս սնունդ: Փոխարենը հարկավոր է նախապատվությունը տալ պրոբիոտիկներով հարուստ յոգուրտին կամ կեֆիրին, որոնք օգնում են ստամոքսի բակտերիաներին մարսել սնունդը: Սուրճն ու գարեջուրը նույնպես հարկավոր է բացառել, քանի որ դրանք ազդում են ստամոքսի վրա նույն կերպ, ինչպես և կաթը:

 

3.      Սնունդն ընդունելու ընթացքում չի կարելի ջուր խմել

 

Ուտելու ընթացքում խմած հեղուկները խառնվում են ստամոքսահյութին  ու ազդում դրա խտության վրա, ինչի հետևանքով սնունդը շատ ավելի երկար է մարսվում և կարող է նույնիսկ խմորման գործընթաց սկսվել: Այս ամենի հետևանքով էլ առաջանում են գազեր ու փորափքանք:

 

4.      Դատարկ ստամոքսին չի կարելի ալկոհոլ օգտագործել

 

Ալկոհոլը խթանում է ստամոքսահյութի առաջացումը, որը սննդի բացակայության դեպքում սկսում է քայքայել ստամոքսի պատերը: Բացի այդ, պարբերաբար դատարկ ստամոքսին ալկոհոլ օգտագործելու դեպքում այն ոչնչացնում է ստամոքսի և աղիների միկրոֆլորան:

 

5.      Հարկավոր է կոճապղպեղով թեյ խմել

 

Կծու կոճապղպեղը հանգստացնում է ստամոքսը, նպաստում է առաջացող գազերի քանակության նվազմանն ու աղիների աշխատանքի ակտիվացմանը: Բացի այդ, այն նաև ջրիկացնում է արյունն ու բարելավում է արյան շրջանառությունը:

 

6.      Չի կարելի շատ ճարպոտ սնունդ օգտագործել

 

Ճարպոտ սնունդը, արագ սնունդն ու ճարպոտ քաղցրավենիքը դժվարամարս են և մարսվելու ընթացքում երկար ժամանակ մնում են ստամոքսում: Որքան դժվարամարս է սնունդն, այնքան շատ գազ է առաջանում: Ավելի քիչ քանակությամբ ճարպոտ սնունդ օգտագործելու դեպքում կարելի է խուսափել և՛ ծանրության զգացումից, և՛ տհաճ զգացողություններից:

 

7.      Խուսափել «օդով սնվելուց»

 

Աշխատանքի ընթացքում սնվելու, «չոր» սնունդ օգտագործելու, սնվելիս խոսելու, սնունդը վատ ծամելու, գազավորված ըմպելիքներ օգտագործելու, մաստակ ծամելու կամ ծխելու ժամանակ մարդը սովորաբար ավելորդ օդ է կուլ տալիս: Այս օդն իրականում վնասակար չէ, սակայն նպաստում է գազերի և փորափքանքի առաջացմանը:

 

8.      Պետք չէ անընդհատ մանրաթելերով հարուստ սնունդ օգտագործել

 

Մանրաթելերի ավելցուկը նպաստում է գազերի առաջացմանը, իսկ կոշտ մանրաթելերի հետևանքով դժվարանում է աղիների աշխատանքը: Սա է պատճառը, որ պետք չէ չարաշահել նման սնունդը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ, լոբազգիներ և այլն):

 

9.      Հարկավոր է հանգստանալ, կարգավորել քունն ու մեդիտացիա անել

 

Անհանգստությունն ու սթրեսը հանգեցնում են աղիների շարժունակության խանգարման: Այս խնդիրը հաղթահարելու համար հարկավոր է պարզապես հանգստանալ: Օրինակ՝ օրական 15-20 րոպե մեդիտացիային տրամադրելը կօգնի հանգստացնել միտքը, ստամոքսն ու սիրտը, ինչպես նաև կկարգավորի արյան շրջանառությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular