ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել Աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հորդանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների աջակցությամբ։

«Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիներին և սուննիներին վայր դնել զենքերը և կառուցել նոր և միասնական սիրիական ինքնություն մյուս փոքրամասնությունների հետ միասին», - գրել է Թոմ Բարաքը X սոցիալական ցանցում։

Հուլիսի կեսերին Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում սկսվել են բախումներ բեդվին աշխարհազորայինների և դրուզ զինված խմբավորումների միջև: Հուլիսի 15-ին Սիրիայի կառավարությունը զորքեր է ուղարկել տարածաշրջան: Իսրայելը պաշտպանել է դրուզ համայնքին և հարվածել սիրիական զրահատեխնիկային:

Հուլիսի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարված է հասցրել Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular