ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին որևէ ազդանշան չի եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում։

«Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ ազդակ չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, ինչպես նաև Ադրբեջանը, մենք որևէ նշան չունենք», – ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից՝ Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին միանալու ծրագրերի մասին հայտարարությունների ֆոնին։

Լեբեդևը ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։ «Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, խոսեց մի շարք հարցերի մասին, լիազորություններ ուներ ստորագրելու մի շարք փաստաթղթեր», – նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular