ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, որ ոսկեվազցին «Օպելը» կայանել է 50-ամյա տղամարդու տան մոտ, տանտերը մոտեցել է, և նրանք ինչ-որ բաներ են փոխանցել միմյանց:

Նույն օրը 47-ամյա ոսկեվազցին ձերբակալվել և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է Աշտարակի բաժին: Պարզվել է, որ նրա ավտոմեքենայում սուբուտեքսի երկու հաբ կա, որոնք ձեռք է բերել «տելեգրամով»՝ վճարելով 60 հազար դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular