ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեւոն Արոնյանը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ամերիկացի շախմատիստին․ նա կիսաեզրափակչում է

ՍՊՈՐՏ

Freestyle Chess Grand Slam Las Vegas շախմատային սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Կայծակնային խաղի երկու պարտիաներում Արոնյանը հաղթանակի հասավ առաջին պարտիայում, երկրորդում գրանցվեց ոչ ոքի։

Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը կմրցի հնդիկ Արջուն Էրիգայիսիի հետ, որը քառորդ եզրափակիչում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Հավելենք, որ եզրափակչում հաղթողը կստանա 200 հազար դոլար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular