ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական ապարատում արգելել են խունկ վառել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական ապարատում դեռ հնուց ավանդույթ կա` աշխատասենյակներում խունկ վառելու, որը նաեւ ախտահանիչ դեր ունի։

2 տարբեր նախարարությունների աշխատակիցներ պատմեցին, որ ղեկավարությունը հրահանգել է այլեւս նման բան չանել:

Պատճառաբանել են, որ շենքի անվտանգության համակարգն այդ ծուխն ընկալում է իբրեւ հրդեհի նշան, եւ շչակներն են միանում, անվտանգության համակարգը, արտակարգ դրություն է ստեղծվում գերատեսչություններում։

Սակայն աշխատակիցները չեն հավատում այդ վարկածին, կարծում են, որ Եկեղեցուն պատերազմ հայտարարած քաղաքական իշխանությունները պարզապես հիմա ցավագին են ընդունում Եկեղեցու հետ ասոցացվող ցանկացած արարողություն եւ կատաղում են, որ հավատացյալ հանրությունը չի ընկրկում իրենց արշավից եւ չի հրաժարվում կրոնական սովորույթներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular