ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ferrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Իտալական Ferrari մեքենաշինական բրենդի մոդելներն աշխարհում ավտոսիրողների և հավաքորդների շրջանում ամենասիրվածներից և պահանջվածներից են: Ընկերության հաճախորդներից մեկն այնքան հարուստ և ազդեցիկ է, որ իտալական ավտոբրենդի Special Projects թիմը նրա համար պատրաստել է բացառիկ Ferrari KC23 մոդելը՝ այն կոչելով խորհրդավոր հաճախորդի անունով:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, մեքենան ստեղծվել է Ferrari 488 GT3-ի հիմքով, ունի  3,9 լ աշխատանքային ծավալով երկտուրբո V8 շարժիչ՝ 600 ձիաուժ հզորությամբ: Աղբյուրը նկատում է, որ KC23-ի «մեխը» ոչ միայն տեխնիկական բնութագիրն է, այլ տպավորիչ դիզայնի էսթետիկան:

Մեքենան ներկված է Gold Mercury ներկով, որը պարունակում է հեղուկ մետաղ: Դա մեքենային հաղորդում է գրեթե հայելու նման փայլ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular