ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս բնական բաղադրիչներով մեկընդմիշտ կազատվեք դեմքի անցանկալի մազերից

ՖՈՏՈ

Կանանց մեծամասնության համար գեղագիտական ամենամեծ խնդիրներից է դեմքի անցանկալի մազերը։ Անցանկալի մազերի հեռացման համար կան բազմաթիվ արդյունավետ միջոցներ՝ սկսած լազերային մազահեռացումից մինչև կրեմներ, որոնց մեջ առկա քիմիական տարրերը, սակայն, կարող են առաջացնել մաշկի կարմրություն, ցան։

Այդ իսկ պատճառով, մշտապես նախընտրելի է դիմել բնական բաղադրիչների օգնությանը։ Ներկայացվելիք միջոցը, որով մազերը կարող եք հեռացնել ընդամենը 15 րոպեում, ոչ միայն կազատի այս խնդրից, այլ նաև մաշկը կդարձնի առողջ, փայլող ու փափուկ։

Բաղադրատոմսը հարուստ է վիտամիններով, հանքայութերով ոև հակաօքսիդանտներով՝ հիասքանչ համադրություն, որը կարող է հրաշքներ կատարել։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• 2 ճաշի գդալ մեղր

• 1 ճաշի գդալ վարսակի այլուր

• 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, որպեսզի ստացվի պինդ խառնուրդ։ Քսել այն խնդրահարույց հատվածում և պահել 15 րոպե։ Լվանալ մաշկը տաք ջրով և վերջ։

Կրկնել այս պրոցեդուրան շաբաթը 2-3 անգամ՝ 1 ամիս շարունակ, ու կտեսնեք, որ մազերը հետզհետե քչանում են ու վերջնականապես անհետանում։

Այս միջոցը կիրառելու դեպքում խորհուրդ է տրվում նախապես մաշկի մի փոքր հատվածում կատարել թեստ՝ պարզելու մաշկի արձագանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular